Առողջ երեխա
Մանկական օրգանիզմի զարգացումը
Երեխաների ֆիզիկական զարգացումը օրգանիզմի մոոֆոֆունկցիոնալ վիճակի հիմնական ցուցանիշներից է: Քանի որ զանազան կլիմայական-աշխարհագրական գոտիներում, քաղաքային և գյուղական վայրերում բնակվող երեխաների ֆիզիկական զարգացման տեմպերը կարող են տարբեր լինել, ուստի երեխաների ֆիզիկական զարգացումը գնահատելիս ներկայումս ընդունված է հաշվի առնել նաև նրանց կենսաբանական տարիքը։
Կենսաբանական տարիքը որոշելիս ուշադրություն է դարձվում մարմնազննման և մարմնաչափական հետազոտությունների տվյալներին, ոսկրացման կետերի առաջացման, կաթնատամների ու մշտական ատամների ծկթման ժամկետների և քանակության, սեռական հասունացման նշանների առկայության և արտահայտվածության վրա։
Կենսաբանական տարիքը բնորոշող ցուցանիշների նկատելի շեղումները որոշակիորեն կախված են երեխայի ժառանգական գործոններից, ազգությունից և այլն։
Ինչպե՞ս չափել մինչև 1 տարեկան երեխաների հասակը
Մինչև մեկ տարեկան երեխաների հասակը (մարմնի երկարությունը) չափում են երեխայի պառկած դիրքում՝ ոտքերն ուղղած և ոտնաթաթերն ուղիղ անկյան տակ թեքած։ Մեկ տարեկանից մեծ երեխաների հասակը չափում են հասակաչափով։ Երեխան պետք է կանգնի ուղիղ, «զգաստ» դիրքում՝ գլխով, թիակներով և հետույքով հպվելով հասակաչափի հենակին։ Հասակի ցուցանիշը նշվում է հասակաչափի հենակին գլխի հետ շփվող շարժատախտակի ստորին եզրով։
Մինչև 1 տարեկան երեխաների կրծքավանդակի շրջագիծը
Կրծքավանդակի շրջագիծը չափում են երեխայի հանգիստ շնչառության ժամանակ և ձեռքերն իջեցված վիճակում, սանտիմետրային ժապավենը մեջքի կողմից դրվում է թիակների ստորին անկյան տակ, իսկ առջևից՝ կրծքապտկիկների եզրերին։ Եթե աղջիկների մոտ առկա է կրծքագեղձերի զարգացումը, ժապավենը դրվում է չորրորդ կողի վերին եզրով։
Կրծքավանդակի շրջագիծը կյանքի առաջին եռամսյակում մեծանում է յուրաքանչյուր ամիս մոտավորապես 2,5-3 սմ, երկրորդ եռամսյակում՝ 1-1,5 սմ, իսկ կյանքի երկրորդ կիսամյակում՝ 0,5-1 սմ չափով։ Մեկ տարեկանում կրծքավանդակի շրջագծի չափերը ավելանում են 13-15 սմ-ով։ Եթե ծնվելիս կրծքավանդակի շրջագիծը 1-2 սմ փոքր է գլխի շրջագծից, ապա 2-3 ամսականում այդ ցուցանիշները հավասարվում են։ Հետագայում կրծքավանդակի շրջագիծը գերազանցում է գլխի շրջագիծն այնքան թիվ-սանտիմետրով, որքան մոտավորապես երեխայի տարիքն է։
Մինչև 1 տարեկան երեխաների գլխի շրջագիծը
Գլխի շրջագիծը չափելիս սանտիմետրային ժապավենը տեղադրվում է ետևից՝ ծոծրակային թմբի, առջևից՝ վերհոնքային աղեղների վրայով։ Բազկի շրջագիծը որոշում են վերին երկրորդականում, անմիջականորեն անութային փոսի շրջանում։ Ազդրի շրջագիծը որոշում են նրա ամենալայն հատվածում, մոտավորապես շեքի մակարդակով։ Սրունքի շրջագիծը չափելիս սանտիմեարային ժապավենը տարվում է ձկնամկանների ամենալայն մասով։
Գլխի շրջագծի արագ մեծացումը նկատվում է կյանքի առաջին տարում։ Առաջին 3 ամիսներին գլխի շրջագծի ամենամսյա մեծացումը կազմում է մոտ 2 սմ, 3-6 ամսականում՝ 1 սմ։ Կյանքի առաջին տարվա երկրորդ կեսում գլխի շրջագիծը մեծանում է 2,5 սմ-ով։ Մեկ տարեկանում գլխի շրջագիծը կազմում է 47-48 սմ, 3 տարեկանում՝ մոտ 50 սմ, իսկ 14-15 տարեկանում՝ 52-56 սմ։ Պետք է նշել, որ աղջիկների գլխի շրջագիծը սեռական հասունացման շրջանում 5-8 սմ փոքր է տղաների գլխի շրջագծից։
Երեխաների գանգի մեծացումը լայնությամբ և բարձրությամբ ընթանում է անհավասարաչափ։ Նորածնի գանգը համեմատաբար լայն է և նրա մեծացումը կյանքի առաջին տարում տեղի է ունենում գերազանցապես լայնությամբ։ Գանգի բարձրության աճը հիմնականում տեղի է ունենում նախադպրոցական և դպրոցական տարիքում։
Ինչպե՞ս որոշել մինչև 1 տարեկան երեխաների ենթամաշկային շերտի հաստությունը
Ենթամաշկային շերտի հաստությունը որոշում են կալիպերով՝ երեք տեղամասերում, պորտի շրջանում, թիակի ստորին անկյան տակ և բազկի հետին երեսով (եռագլուխ մկանի միջնամասում)։ Ստացված արդյունքը՝ երեք չափումների ընդհանուր գումարը երեքի բաժանելուց հետո, արտահայտում է ենթամաշկային ճարպաշերտի հաստությունը։ Որոշ հեղինակներ առաջարկում են ճարպային ծալքի հաստությունը որոշել 4-10 տեղամասերում։
Երեխայի հասակի և մարմնի զանգվածի աճը տարիքային տարբեր շրջաններում
Երեխաների հասակի ու մարմնի զանգվածի մոտավոր գնահատման համար Ա.Ֆ. Տուրն առաջարկում է օգտվել հետևյալ բանաձևերից։
Մարմնի հասակը (սմ) մինչև մեկ տարեկան երեխայի համար հավասար է մարմնի երկարությանը ծնվելիս +3x ամիսների թվով (մինչև 3 ամսական երեխաների համար), +2,5x ամիսների թիվը՝ 3 (3-6 ամսական երեխաների համար), +1,5x ամիսների թիվը՝ 6, (6-9 ամսական երեխաների համար), +1x ամիսների թիվը՝ 9, (9-12 ամսական երեխաների hամար)։
Հասակը (սմ) մեկ տարեկանից մեծ երեխայի համար = 75 + (5X տարիների թիվը)։
Մարմնի զանգվածը (գ) մինչև մեկ տարեկան երեխայի համար 3250+(600 կամ 500x կյանքի ամիսների թվով), որտեղ 600-ն օգտագործում են երեխայի կյանքի աոաջին կես տարվա, իսկ 500-ը՝ երկրորդ կես տարվա համար։
Վերջին տասնամյակներում hատկապես պարզորոշ դարձան երեխաների ֆիզիկական զարգացման արագացած պրոցեսները՝ աքսելերացիան։ Այդ իսկ պատճառով էլ փոխվել են հասակի և մարմնի զանգվածի մոտավոր գնահատման էմպիրիկ բանաձևերը։
Քանի որ նշված բանաձևերը ներկայումս պատկերացում են տալիս միայն նորմայի ստորին սահմանների մասին, ուստի Ի.Մ. Վորոնցովն առաջարկել է ֆիզիկական զարգացման գնահատման համար հետևյալ բանաձևերը.
1. Երեխաների հասակը կյանքի առաջին կես տարում՝ 50+30xn (սմ), որտեղ՝ ո-ը կյանքի ամիսների թիվն է։ Երեխաների հասակը 7-12 ամսում՝ 64+ո (սմ), որտեղ՝ ո-ը կյանքի ամիսների թիվն է։ Թույլատրելի տատանումների սահմանը՝ ±4 սմ։
2. Մարմնի զանգվածը երեխաների կյանքի առաջին տարում` 8200 գ (8400) = 6 ամսական երեխայի մարմնի զանգվածին։ Յուրաքանչյուր պակասող ամսվա համար — 800 գ։ Յուրաքանչյուր հաջորդող ամսվա համար` +400 գ: Թույլատրելի տատանումների սահմանը՝ 0 -6 ամս. ±1000 գ, 1-12 ամս ±1500 գ
3. 2-15 տարեկան երեխաների հասակը. 8 տարեկանում = 130 սմ։ Յուրաքանչյուր պակասող տարվա համար հանվում է 7 սմ։ Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար գումարվում է 5 սմ։ Տատանման սահմանները՝ 1-5 տարեկանում՝ ±6 սմ, 5-10 տարեկանում՝ ±9 սմ, 10-15 տարեկանում՝ ±10 սմ։
4. Մարմնի զանգվածը 2-12 տարեկանում. մարմնի զանգվածը 5 տարեկանում = 19 կգ, յուրաքանչյուր պակասող տարվա համար հանվում է 2 կգ, յուրաքանչյուր հաջորդող տարվա համար գումարվում է 3 կգ։
5. Մարմնի զանգվածը 12-14 տարեկան երեխաների մոտ՝ 5n հանած 20-ական կգ, որտեղ՝ ո-ը կյանքի տարիներն են։ Տատանման սահմանները՝ 1-5 տ.՝ ±3 կգ, 5-10 տ.՝ ±6 կգ, 10-15 տ.՝ ±10 կգ:
Երեխայի հասակի և մարմնի զանգվածի աճը տարիքային տարբեր շրջաններում տարբեր է։ Այսպես, կյանքի աոաջին 4 ամիսներին մարմնի երկարության և զանգվածի աճի միջին ինտենսիվություն է լինում, իսկ հաջորդ 4 ամիսները բնորոշվում են մարմնի երկարության ինտենսիվ աճով։ Սկզբնական շրջանում մարմնի զանգվածը չի փոփոխվում կամ էլ նույնիսկ փոքր-ինչ պակասում է և միայն առաջին տարվա երկրորդ եռամսյակի վերջում է նկատվում զանգվածի որոշ ավելացում։ Տարվա վերջին 4 ամիսները մարմնի երկարության ամենափոքր աճի և մարմնի զանգվածի ամենամեծ ավելացման շրջանն են։
Գաղթունի մասին
Նորածնի գանգի երկու կողմնային և ճակատոսկրերի միակցման տեղում գտնվում է շարակցահյուսվածքային թաղանթը՝ մեծ գաղտունը:
Նորածինների մեծ գաղտունի չափերը սովորաբար տատանվում են 1,5x2,0 սմ մինչև 2,8x4,0 սմ սահմաններում։ Որոշ նորածինների մոտ մեծ գաղտունը կարող է լինել և զգալիորեն փոքր՝ 0,5x1,0 սմ։ Երեխաների մեծ մասի մոտ մեծ գաղտունը փակվում է մեկ տարեկանում, որոշ դեպքերում՝ մինչև 1,5 տարեկանը։ Սակայն ներկայումս, ոչ hազվադեպ, այն փակվում է 6-7 ամսականում և նույնիսկ ավելի վաղ։ Վ.Ա. Տաբոլինը և համահեղինակները (1968) գտնում են, որ ըստ տարիքի գլխի նորմալ շրջագիծ ունեցող երեխաների մոտ մեծ գաղտունի վաղաժամ փակվելը չի փոխում գլխի հետագա աճի դինամիկան և ռախիտի կանխարգելման համար հակացուցում չէ։ Մեծ գաղտունի փոքր չափերով և գլխի փոքր շրջագծով երեխաների մոտ, կրծքավանդակի շրջագծի համեմատությամբ, հետագայում գլխի անբավարար մեծացումը կարող է անհանգստացնող նշան լինել՝ երեխայի նյարդահոգեկան թերզարգացման առումով։ Հեղինակների դիտարկումներում դա հանդիպել է միայն այն երեխաների մոտ, որոնք ծնվել են շնչահեղձությամբ և ունեցել են գլխուղեղային արյունազեղման երևույթներ։
Փոքր (ծոծրակային) գաղտունը (կողմնային և ծոծրակային ոսկրերի միջև) հասուն նորածինների մեծ մասի մոտ ծնվելիս կամ փակ է լինում կամ էլ փոքր չափեր է ունենում։ Բոլոր առողջ երեխաների կյանքի առաջին 2-3 ամիսներին փոքր գաղտունը փակվում է;
Ինչպե՞ս գնահատել մինչև 1 տարեկան երեխաների ներդաշնակ զարգացումը
Որոշ հեղինակներ երեխաների ներդաշնակ զարգացումը գնահատելու համար առաջարկում են որոշել մարմնի զանգվածի և կրծքավանդակի համապատասխանությունն ըստ հասակի։ Հասակի, մարմնի զանգվածի և կրծքավանդակի շրջագծի հարաբերությամբ ֆիզիկական զարգացման գնահատականը տալու այդ փորձն ըստ էության ճիշտ է, քանի որ մարմինը իրոք ծավալային հասկացողություն է, այսինքն՝ եռաչափ է։ Գիտնականները վաղուց են նշել ֆիզիկական զարգացման գնահատման ժամանակ մարմնի զանգվածը հասակի հետ համեմատելու անլիարժեքությունը։ Իրոք, լայն կրծքավանդակ ու հենք ունեցող երկու տարբեր երեխաներ միևնույն հասակն ու միևնույն զանգվածն են ունենում, չնայած նրանցից մեկն ունի նիհար, իսկ մյուսը՝ գերսնված տեսք։ Այդ պատճառով էլ բազմաթիվ փորձեր են կատարվել` գտնելու երեխաների ֆիզիկական զարգացումը բնորոշող ավելի ամբողջական հատկանիշներ, (քան հասակն ու մարմնի զանգվածը), որտեղ հաշվի են առնվում և համեմատվում մարմնի մի քանի չափանիշները, ինչպես նաև գրաֆիկորեն պատկերվում են զարգացումը բնութագրող որոշ երևույթներ։
Ըստ Լ,.Դ. Զայացի (1975), Վ.Դ. Կրավչիկի, Տ.Մ. Գլիբինայի (1975) առանձնացվում են հետևյալ ձևաբանական տեսակները.
— նորմալ (բոլոր չափերի օպտիմալ հարաբերություն),
— թերհաս (կոնքի, կրծքավանդակի և հասակի թերչափերի դեպքում),
— ասթենիկ (կոնքի և կրծքավանդակի թերչափերի և հաճախ բարձր հասակի դեպքում),
— ընդհանուր գերազանցող (կոնքի, կրծքավանդակի և հասակի մեծացած չափերի դեպքում),
— բրախիսկելիա (կոնքի և կրծքավանդակի գերչափերի, հասակի թեր կամ նորմալ չափերի դեպքում),
— ինտերսեքսուալ կամ ատլետիկ (կրծքավանդակի գերզարգացումն անկախ հասակից, կոնքի թերչափերի դեպքում)
— այլ (միայն կոնքի կամ կրծքավանդակի թեր կամ գերչափերի դեպքում, տարբեր զուգորդություններով)։
Ի՞նչ է աքսելերացիան
«Աքսելերացիա» (լատիներեն acceleration — արագացում բառից) տերմինը 1935 թ. առաջարկել Է գերմանացի բժիշկ Կոխը։ Աքսելերացիան արտահայտում Է վերջին հարյուրամյակի ընթացքում երեխաների տարիքային զարգացման արագացած պրոցեսը: Ներկայումս այդ տերմինը սովորաբար գործածվում Է մարդու արագացած անհատական զարգացման երևույթն արտահայտելու համար (հասակի աճ, սեռական հասունացում, հոգեկան արագ զարգացում և այլն)։
Համաձայն Յու.Ե. Վելտիշչևի և Գ.Ս. Գրաչյովայի (1979), աքսելերացիայի հիմնական արտահայտությունները կարելի Է համարել՝ ներկայիս նորածինների մարմնի մեծ երկարությունն ու մեծ զանգվածը անցյալ դարի և մեր դարի 20-30-ական թվականների նորածինների նույն ցուցանիշների համեմատությամբ,
— առաջին ատամների ավելի վաղ ծկթումը,
— կրծքի երեխայի մարմնի զանգվածի և երկարության միջին բարձր ցուցանիշները՝ դարասկզբի նույն տարիքի երեխաների համեմատությամբ,
— նախադպրոցական և դպրոցական տարիքում մարմնի զանգվածի և երկարության ավելի վաղ ավելացումը,
— մշտական ատամների ավելի վաղ ծկթումը (անցյալ դարի երեխաների համեմատությամբ՝ մեկ տարի ավելի շուտ),
— նախորդ սերնդի համեմատությամբ ներկա սերնդի մարմնի ավելի մեծ երկարությունը։ Վերջին 100 տարիների ընթացքում անչափահասների հասակն ավելացել է միջին հաշվով 15-20 սմ,
— աոաջին դաշտանի զգալիորեն վաղ հայտնվելը։ Ամփոփիչ տվյալներով յուրաքանչյուր 10 տարի դաշտանի սկսման ժամկետն արագանում է 4-6 ամսով։ Արևմտյան Եվրոպայի բազմաթիվ երկրներում և ԱՄՆ-ում դաշտանի սկսման միջին ժամկետը՝ 12-13 տարեկանն է (50 տարի առաջ՝ 15-16 տարեկանն էր)։ Նկատվում է տղաների ավելի վաղ սեռական հասունացում 0,5-2 տարով)։
Մեդ-Պրակտիկ
07.03.2016
Հարգելի Անի, բարև Ձեզ: Ձեր բալիկի քաշը և հասակն, ըստ ԱՀԿ-ի տվյալների նորմայի սահմաններում են, անհանգստանալու կարիք չկա:
Մեդ-Պրակտիկ
07.03.2016
Հարգելի Anahit, բարև Ձեզ: Անհանգստանալու կարիք չկա, դա նորմալ երևույթ է:
Անի
13.02.2016
anahit
04.02.2016
Մեդ-Պրակտիկ
02.02.2016
Հարգելի Anna, բարև Ձեզ: Միօրինակ սնունդ տալ անընդհատ ցանկալի չէ: Կարող եք մեկընդմեջ կաթով պատրաստել նաև հնդկաձավարի կամ բրնձի շիլաները, կարող եք ավելացնել նաև հատապտուղներ կամ չրերի կտորներ: Կալցիումի և սպիտակուցի պահանջը կարող եք լրացնել պանրի միջոցով, եթե այլ տեսակի կաթնամթերք երեխան չի սիրում, կարող եք տալ նաև պանրիկներ տարբեր համերով:
Liana
01.02.2016
Մեդ-Պրակտիկ
24.01.2016
Հարգելի Karmen, բարև Ձեզ: 8 ամսեկան բալիկին արդեն աստիճանաբար հարկավոր է տալ այն կերակուրը, որն ինքներտ եք ուտում, ացի դժվարամարս, արհեստական հավելյանութերով սննդից: Եթե կա նման խնդիր, շատ օգտակարո է դդումը, կարող եք պատրաստել դդումով շիլա կամ դդումն ավելացնել այլ շիլաների մեջ: Օգտակար է սև սալորը, թարմ և չրի ձևով: Կարող եք պատրաստել սալորաձրով կոմպոտ կամ ավելացնել շիլաների մեջ: Արդեն կարող եք տալ կեֆիր, մանկական յոգուրտ, որը ևս օգտակար է: Ստորև ներկայացնում ենք կայքի հղում, որտեղ կգտնեք լրացուցիչ ինֆորմացիա.
http://www.kid.ru/rebenok/24-4.php3
Մեդ-Պրակտիկ
24.01.2016
Հարգելի LUSINE, բարև Ձեզ: Նման բան նկատվում է կալցիումի դեֆիցիտի դեպքում: Ցանկալի է ստուգել կալցիումն արյան մեջ:
Anna
20.01.2016
LUSINE
16.01.2016
Karmen
10.01.2016
Մեդ-Պրակտիկ
27.12.2015
Հարգելի Natali, բարև Ձեզ: Ըստ ԱՀԿ-ի տվյալների Ձեր բալիկի քաշն ու հասակը նորմայի սահմաններում են, անհանգստանալու կարիք չկա:
Natali
26.12.2015
Natali
21.12.2015
Մեդ-Պրակտիկ
30.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը:
Մեդ-Պրակտիկ
26.07.2015
Հարգելի Armine, բարև Ձեզ: Երեխայի աճը գնահատելու համար հարկավոր են քաշի և հասակի տվյալները: Խնդրում եմ նշեք: Եթե երեխայի աճը հետ է մնում իր հասակակիցներից հարկավոր է պարզել պատճառը: Այդ տարիքի երեխաների մոտ քաշի նվազման պատճառը ավելի հաճախ հելմինթներն են, ցանկալի է հանձնել կղանքի անալիզ: Վիտամիններց կարող եք տալ տվյալ տարիքային խմբի համար նախատեսված ցանկացած վիտամինային կոմպլեքս, սակայն ամառվա ամիսների այնքան էլ ցանկալի չէ: Ավելի ցանկալի է վիտամինների պակասը լրացնել մրգերի և բանջարեղենի միջոցով:
Մեդ-Պրակտիկ
25.07.2015
Հարգելի Կարինե Ռուբինյան, բարև Ձեզ: Ըստ ԱՀԿ տվյալների Ձեր երեխայի քաշը և հասակը նորմայի սահմաններում են: Եթե կնկատեք քաշի պրոգրեսիվ ավելացում, ցանկալի է դիմել բժշկի:
Armine
26.06.2015
Կարինե Ռուբինյան
22.06.2015
Մեդ-Պրակտիկ
15.06.2015
Հարգելի RUZAN, բարև Ձեզ: Մեծ գաղթունը փակվում է մինչև երեխայի 1.5 տարեկան հասակը: Եթե քիչ է մնացել փակվելուն, անհանգստանալու կարիք չկա:
Anna
13.06.2015
Մեդ-Պրակտիկ
12.06.2015
Հարգելի Anna, եթե չկա կալցիումի դեֆիցտիտ, կարիք չկա:
RUZAN
05.06.2015
Sona
05.06.2015
Մեդ-Պրակտիկ
03.06.2015
Հարգելի Sona, բարև Ձեզ: 7-8 ամսեկանում երեխաների մոտ սկսում է ատամների ծկթումը, երեխայի անհանգստությունը և ախորժակի անկումը կապված են հենց դրա հետ, անհանգստանալու կարիք չկա: Հատկապես, եթե երեխան նախքան այդ էլ անհանգիստ է եղել, այժմ ավելի արտահայտված կլինի, կարող եք դիմել մանկաբույժին, համապատասխան մանկական հանգստացնող միջոց նշանակելու համար: Ինչ վերաբերում է քաշին, 8.5 կգ-ն նորմայի սահմաններում է, անհանգստանալու կարիք այժմ չկա:
Anna
03.06.2015
Sona
27.05.2015
Մեդ-Պրակտիկ
22.05.2015
Հարգելի Vera, բարև Ձեզ: Ըստ ԱՀԿ տվյալների` երկու տարեկան աղջիկ երեխաների քաշը նորմայում պետք է լինի 9-14.5 կգ, իսկ տղաներինը` 9.7-15.3 կգ: Ձեր բալիկի քաշը նորմայի սահմաններում է, անհանգստանալու կարիք չկա:
Մեդ-Պրակտիկ
22.05.2015
Հարգելի Anna, ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության տվյալների 1 տարեկան աղջիկ երեխաների քաշը նորմայում պետք է լինի 7.0-11.5 կգ, հասակը 69-79 սմ , իսկ տղաներինը 7.7-12 կգ, հասակը 71-80 սմ: Ձեր երեխայի քաշը և հասակը նորմայի սահմաններում են, անհանգստանալու կարիք չկա:
vera
18.05.2015
Կարդացեք նաև
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Ներարգանդային կյանքում փոքրիկն իրեն անհրաժեշտ նյութերը ստանում է պորտալարի միջոցով: Նրա մարսողական համակարգը չի գործում, սակայն ստամոսքը դատարկ չէ...
Բոլորը սիրում են երեխային ուրախացնել տարբեր խաղալիքներով, սակայն բոլոր խաղալիքները չեն այնքան անվնաս, որքան թվում են...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1-5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրական 180 րոպե գտնվել ֆիզիկական տարբեր ակտիվության մեջ...
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ամբուլատոր գծով գլխավոր բժշկի տեղակալ, փորձառու մանկաբույժ Աննա Բալյանը նորաթուխ ծնողներին է ներկայացնում կարևոր խորհուրդներ նորածին երեխաների առողջության և ապահովության համար...
Մինչև 37 շաբաթական հղիությունը ծնված բոլոր երեխաները համարվում են անհաս նորածիններ: Նորածինների 5,5-7,5 տոկոսը ծնվում է անհաս...
Խոսենք օրգանիզմի համար վիտամին Դ-ի նշանակության մասին:
Վիտամին Դ-ն օրգանիզմի համար ունի մի շարք կարևոր գործառույթներ` ներարգանդային կյանքում նպաստում է...
Ի՞նչ դեր ունի լոգանքը նորածնային շրջանում:
Ծննդատանը, ծնվելուց անմիջապես հետո, երեխային խորհուրդ չի տրվում լողացնել, նույնիսկ մաշկի շատ աղտոտված...
Ո՞րն է նախընտրելի՝ ծնողների ննջարանում մանկական անկյո՞ւն, թե՞ առանձին մանկասենյակ:
Այս հարցը խիստ անհատական է, կախված է ընտանիքում առկա մոտեցումներից և ցանկություններից...
Ի՞նչ է իրենից ներկայացնում կաթնախտը:
Կաթնախտը սնկային վարակ է, որն առաջանում է «Կանդիդա Ալբիկանս» սնկի գերաճի և տարածման արդյունքում...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն